ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պատմական ակնարկ

Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցի պատմությունն սկսվում է 1962 թվականից, երբ կառուցվեց և շահագործվեց 1-ին մասնաշենքը, իսկ  2-րդ մասնաշենքը շահագործման հանձնվեց 1977թ.-ին:

Դպրոցը նախ ենթարկվել է Աշտարակի շրջխորհրդի ժողկրթբաժնին, ապա, 1972թ.-ին,Նաիրիի շրջան ստեղծվելու հետևանքով, ենթարկվել է Նաիրիի շրջխորհրդի գործկոմի ժողկրբաժնին՝ դառնալով Եղվարդի թիվ 2 միջն. դպրոց:

1996թ.-ին անցել է ՀՀ Կոտայքի մարզիպետարանի ենթակայության տակ:

2008թ.-ի սեպտեմբերի 18-ին անվանակոչվել է Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց:

2010թ.-ի հունիսի 16-ից դպրոցը կրկին վերակազմավորվել է՝ անվանվելով Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց:

Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցը Նաիրիի տարածաշրջանում և մարզում համարվել և համարվում է լավագույններից մեկը՝ իր հարուստ աշխատանքային ավանդույթներով: Դրանց վառ ապացույցը՝ կրթօջախի հարյուրավոր տաղանդավոր շրջանավարտները, ովքեր մեծ ներդրում ունեն մեր երկրի գիտության ու կրթության, արդյունաբերության, մշակույթի և սպորտի բնագավառներում:

Լավագույն ավանդույթները շարունակվում են: