ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Համապետական շաբաթօրյակ

Այսօրվա համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան մեր դպրոցի ողջ կոլեկտիվը, բարձր դասարանների աշակերտները և ծնողներ: Մաքրվեց դպրոցը, բակը և հարակից տարածքը:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Կանանց միամսյակին նվիրված ցերեկույթ

Կանանց միամսյակը շարունակվում է: Շարունակվում են մայրության և գեղեցկության տոներին նվիրված միջոցառումները: Այսօր մեր դպրոցի VIա դասարանի աշակերտները, իրենց դասղեկ Ե. Սարգսյանի հետ միասին, կազմակերպել էին մի գեղեցիկ ցերեկույթ, որը սիրով նվիրեցին իրենց մայրիկներին, տատիկներին և ուսուցչուհիներին: Ջերմ մաղթանքներն ու շնորհակալական խոսքը երեխաները դահլիճում ներկա իրենց ամենասիրելի կանանց փոխանցեցին գեղեցիկ և հուզիչ ասմունքով, երգով ու պարով…

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Մասլենիցա

Այսօր մեր դպրոցի բակում բարձր տոնական տրամադրություն էր. IVա դասարանի աշակերտները, իրենց դասղեկ և ռուսաց լեզվի ուսուցիչ Հասմիկ Ոսկանյանի հետ ներկայացրին արևելասլավոնական ավանդական ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Մասլենիցան: Ուրախ, գունեղ, յուրահատուկ այս միջոցառումը նպատակ ուներ երեխաներին, նրանց ծնողներին և հյուրերին ծանոթացնելու սլավոնական ժողովուրդների ամենասիրված տոներից մեկին, դրա հետ կապված ավանդույթներին և ծիսական արարողություններին, որոնք ուղեկցվեցին ռուսական ժողովրդական խաղիկներով, երգ ու պարով, զվարճալի խաղերով: Միջոցառումն ավարտվեց տոնական հյուրասիրությամբ և խորհրդանշական <<համեղ>> տոնավաճառով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

Թեյի սեղանի շուրջ

IIIգ դասարանի (դասվար՝ Ն. Խաչատրյան) այսօրվա՝ <<Թեյի սեղանի շուրջ>> խորագիրը կրող միջոցառումը յուրահատուկ էր թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ: Երեխաները հայերեն, ռուսերեն և անգլերեն խոսքով ու բանաստեղծություններով ներկայացրին թեյախմության խորհուրդը, թեյի օգտակար հատկությունները, իսկ փոքրիկ բեմադրությունների միջոցով հանդիսատեսին պատմեցին թեյի հետ կապված տարբեր ժողովուրդների սովորույթների մասին: Թեման համեմվեց գեղեցիկ երգով ու պարով և համեղ հյուրասիրությամբ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Սպորտլանդիա

Մարտի 1-ին մեր դպրոցում մեկնարկեց <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման ներդպրոցական փուլը: Սկզբում միմյանց հետ մրցում էին I-III դասարանների աշակերտները, իսկ մարտի 5-ին մրցույթը շարունակեցին IV-VII դասարանները: Արդյունքում կազմավորվեց դպրոցի հավաքական թիմ, որը կմասնակցի <<Սպորտլանդիայի>> տարածաշրջանային փուլին:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

Աշակերտական խորհրդի հետաքրքիր նախաձեռնությունը

Դպրոցի աշակերտական խորհուրդը, ուսումնա-դաստիարակչական և տեղեկատվական հանձնախմբերի հետ, նախաձեռնել էր մի հետաքրքիր միջոցառում. շաբաթվա ընթացքում հանձնախմբերի անդամները, դասղեկների և դասվարների համաձայնությամբ, դասղեկի ժամերից մի քանի րոպե ժամանակ էին <<խլում>> և աշակերտներին համառոտ, բայց հետաքրքիր ինֆորմացիա հաղորդում հայոց ազգային տոների ու ավանդույթների, դրանց ճանաչողական, ազգապահպան, մշակութային, ուսուցողական և, իհարկե, դաստիարակչական նշանակության մասին: Կարճատև հանդիպումների միջոցով թեթև, բայց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց փոխանցելու տարբերակը երեխաներին շատ դուր եկավ: Աշակերտական խորհրդի այս նախաձեռնությունը ողջունեցին նաև ուսուցիչներն ու տնօրինությունը:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

Հովհ. Թումանյանի ծննդյան օրը

Այսօր մեր դպրոցի գրադարանավար Ս. Սիմոնյանը կազմակերպել էր գեղեցիկ ցերեկույթ՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին և գիրք նվիրելու օրվան: Միջոցառմանը մասնակցում էին 4-6-րդ դասարանների աշակերտները: Սիրված հեքիաթների հերոսները, փոքրիկ գունեղ բեմադրությունները, ամենայն հայոց բանաստեղծի անքննելի խոսքն ու ազգային երգն ու պարը դահլիճը ափեափ լցրել էին թումանյանական շնչով և կենդանի ջերմությամբ: Միջոցառման վերջում երեխաները գրքեր նվիրեցին միմյանց, հյուրերին և դպրոցին:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Միջոցառում նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 9-րդ դասարանցիները: Աշխարհագրության ուսուցիչ Ա. Ավդալյանը աշակերտներին ներկայացրեց երկրաշարժի առաջացման պատճառները և բացատրեց, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ: Պատմության ուսուցիչ Ա. Գալստյանը խոսեց հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած հզոր երկրաշարժների և դրանցից ամենաավերիչ՝ Սպիտակի երկրաշարժի մասին: Ցուցադրվեցին թեմատիկ տեսանյութեր: Միջոցառումն ավարտվեց Շառլ Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> հանրահայտ երգով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Դասախոսություն նվիրված Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ հայ անվանի ազգային բարերար, Կարինի Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: Դպրոցի պատմության ուսուցիչ Ա. Սահակյանը 8-9-րդ դասարանցիների համար դասախոսություն կարդաց մեծ բարերարի կյանքի և ազգանվեր գործունեության վերաբերյալ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

գործնական պարապմունք առն և աի պլանի համաձայն

Այսօր ժամը 10:50 մեր դպրոցում տագնապ (պայմանական հրդեհ) հայտարարվեց: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ տագնապին մասնակցում էին ԱԻՆ Նաիրիի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները՝ Ա. Սարդարյանի գլխավորությամբ, Նաիրիի բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմը: Տարհանման ժամանակ պայմանական վնասվածք ստացած աշակերտներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն, և նրանք դուրս բերվեցին դպրոցի շենքից:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Անկախության տոնին ընդառաջ

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ Անկախության տոնին նվիրված ցերեկույթ, որը կազմակերպել էր դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ա. Կարապետյանը: Միջոցառմանը մասնակցում էին 2-9-րդ դասարանների աշակերտները: Երեխաների գեղեցիկ խոսքը, ասմունքը, երգն ու պարը դահլիճը լցրել էին հայրենասիրական ոգով և տոնական բարձր տրամադրությամբ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Մեր երգն ու պարը՝ մեր սուրբ հայրենին

Այսօր մեր դպրոցի բակում թնդում էին ազգային երգն ու պարը. դպրոցում Անկախության տոնին ընդառաջ կազմակերպվել էր <<Մեր երգն ու պարը՝ մեր սուրբ հայրենին>> խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր՝ ցույց տալ ազգային երգի ու պարի ուժն ու գեղեցկությունը և նաև երգով ու պարով հարատևելու՝ մեր ժողովրդի կամքն ու ձգտումը: Մեր դպրոցի ուսուցչուհի Նաիրա Գևորգյանի շնորհիվ այսօր մեր աշակերտները հանդես եկան ազգային երգերի ու պարերի փայլուն կատարումներով:

Լուսանկարները և տեսանյութերը տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

<<Շանթ-2018>> — ի շրջանակներում տեսադիտումները շարունակվում են: Այսօր մեր աշակերտները դիտեցին Ձիրավի և Ակոռիի ճակատամարտերի և ռազմաօդային ուժերի մասին պատմող տեսանյութեր:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 «Շանթ-2018»-ը դպրոցում

<<Շանթ-2018>>-ի շրջանակներում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների մեջ հայրենասիրություն սերմանելու, հայրենիքի պաշտպանը դառնալու պատրաստակամության գաղափարն ամրապնդելու, հաղթանակի հանդեպ վստահություն ներշնչելու և սովորողներին համախմբելու նպատակով այսօր մեր դպրոցում կազմակերպվեց կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված <<Արտակարգ իրավիճակներ>>, <<Առաջին բուժօգնություն>>, <<Թաթուլ Կրպեյան>>, <<Գեղազնիկ Միքայելյան>> տեսանյութերի դիտում: Դիտումները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Համապետական շաբաթօրյակ

Այսօր Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N 2 հիմնական դպրոցի ողջ անձնակազմը և բարձր դասարանների աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցան համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով դպրոցի բակը և մերձակա տարածքը:

Լուսանկարները և տեսանյութը տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝

https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ին Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց գիտելիքի, գրի և դպրության միջազգային օրը: Դպրոցի ավելի քան 720 աշակերտներ տոնեցին նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ 80-ից ավելի առաջին դասարանցիների համար հնչեց դպրոցական առաջին զանգը: Դպրոցի բակում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի շնորհավորական ուղերձները: Շնորհավորում ենք բոլոր դպրոցականներին ու մաղթում արդյունավետ, հագեցած և ձեռքբերումներով լի ուսումնական տարի:

«Հայրենասիրական երգերն են օգնել մեր հաղթանակներին»Այս խորագիրն էր կրում IVա դասարանի (դասվար՝ Շ. Քոչարյան) պատրաստած ցերեկույթը, որի ընթացքում երեխաները ներկայացրին հայրենիքի և հայրենասիրության մասին իրենց պատկերացումները, հայրենասիրական երգով ու ասմունքով, ռազմաշունչ պարերով հաստատեցին հայրենիքի ազատության և խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար մշտապես պայքարելու՝ իրենց անխախտ կամքն ու պատրաստակամությունը:

Հրաժեշտ այբբենարանին

Iա դասարանի (դասվար՝ Ս. Մարության) այբբենարանի հանդեսը մի իսկական հեքիաթային տոնի վերածեց միջոցառմանը ներկա բոլոր փոքրիկների և <<մեծիկների>> օրը: Երեխաների գեղեցիկ և գրագետ խոսքը, զվարթ երգն ու պարը, հեքիաթների մոտիվներով փոքրիկ բեմադրությունները, բեմի յուրահատուկ ձևավորումը փոքրիկների կյանքի առանձնահատուկ այս օրը հիշարժան դարձրին նաև նրանց ծնողների, ուսուցիչների և բոլոր հյուրերի համար:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Էրեբունի-Երևան

Այսօր տեղի ունեցավ IVբ դասարանի (դասվար՝ Մ. Խալաթյան) ցերեկույթը՝ նվիրված Երևանի 2800-ամյա հոբելյանին: Ընդամենը մեկ դասաժամի ընթացքում աշակերտները կարողացան ներկայացնել Երևանի կենսագրությունը՝ պատմական ակնարկը, խոսքն ու ասմունքը համեմելով գեղեցիկ կատարումներով՝ մեր մայրաքաղաքին նվիրված երգերով և հայկական ժողովրդական ու ժամանակակից պարերով: Հանդիսատեսին հաճելի անակնկալ մատուցեց Հին Երևանի խորհրդանիշ, ծաղկավաճառ Կարա Բալան:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Հրաժեշտ այբբենարանին
Մայիսի 11-ին մեր դպրոցի դահլիճը լի էր պայծառ գույներով ու ժպիտներով. Iբ դասարանի (դասվար՝ Ա. Շառաֆյան) ցերեկույթն էր՝ այբբենարանի տոն՝ տոնական երգ ու պարով, բեմի տոնական ձևավորումով, տոնական տրամադրությամբ: Փոքրիկների կազմակերպված խոսքը, գեղեցիկ ելույթներն ու հրաշալի դերակատարումները հիացրին բոլոր ներկաներին՝ մի պահ տեղափոխելով մանկության հեքիաթային աշխարհ…

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Ընտանիք և հայրենիք

Այսօր տեղի ունեցավ 5գ դասարանի (դասղեկ՝ Մ. Ստեփանյան) ցերեկույթը՝ նվիրված ընտանիքին և հայրենիքին: Հզոր հայրենիքի հիմքը ամուր ընտանիքն է, իսկ ամուր ընտանիքի հիմքը՝ փոխադարձ սերն ու հագանքը, միմյանց մասին հոգ տանելու ցանկությունն ու ունակությունը: Հայ ընտանիքն ունի դարերով պահպանված և մեզ հասած մնայուն արժեքներ և ավանդույթներ, որոնք պահպանելն ու հաջորդ սերունդներին փոխանցելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Այս մտքերն էին թևածում դահլիճում ցերեկույթի ողջ ընթացքում՝ համեմված գեղեցիկ խոսքով, ասմունքով, ժողովրդական և գուսանական երգերով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Գարնանային ղողանջներ

Այսօր մեր դպրոցի դահլիճն ու բեմը աչքի էին ընկնում առանձնահատուկ գունեղությամբ ու պայծառությամբ: Պատճառը 1ա դասարանի (դասվար՝ Հ. Առաքելյան) միջոցառումն էր, որը կրում էր <<Գարնանային ղողանջներ>> խորագիրը: Փոքրիկներն իրենց խոսքով, ուրախ երգ ու պարով գարնանային զվարթ տրամադրություն հաղորդեցին ներկաներին:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Ցեղասպանության տարելիցին նվիրված ցերեկույթ

Այսօր մեր դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված ցերեկույթ, որը կազմակերպել էին 4գ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Հովսեփյանի գլխավորությամբ: Հուզիչ խոսք, խրոխտ, հայրենասիրական երգ, բովանդակային, խորհրդանշական պար, երաժշտական կատարումներ…այս բոլորը միահյուսվելով՝ ստեղծել էին մի ուրույն մթնոլորտ և հանդիսատեսի սրտերը լցրել խորը վշտի, ցասման, ընդվզումի ու հայրենասիրության զգացումով…

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Ո՛չ այնքան մեծապատիվ մուրացկաններ

Ապրիլի 19-ին մեր դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հերթական հաջողված միջոցառումը, որը կազմակերպել էր աշակերտական խորհուրդը՝ ԴԱԿ Ն. Նադիրյանի գլխավորությամբ: <<Ո՛չ այնքան մեծապատիվ մուրացկաններ>> վերնագրված հումորային ներկայացումը, որ Պարոնյանի հայտնի ստեղծագործության արդիականացման հետաքրքիր մտահղացում էր՝ ժամանակակից կերպարներով ու բովանդակությամբ, բազում ժպիտներ պարգևեց ներկաներին: Իսկ ներկայացման մասնակից շնորհալի աշակերտների պրոֆեսիոնալ դերասանական խաղն ուղղակի հիացրեց հանդիսատեսին:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Այցելություն Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի շրջանակներում Եղվարդի համայնքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին կազմակերպվել էր այցելություն Սարդարապատի հուշահամալիր և Ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Միջոցառմանը մասնակցեցին նաև մեր դպրոցի 9-րդ դասարանցիները: Շնորհակալություն ենք հայտնում Եղվարդի համայնքապետարանին և անձամբ համայնքապետ Նորայր Սարգսյանին՝ անչափ հետաքրքիր և ուսանելի նախաձեռնության համար:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Հերթական համապետական շաբաթօրյակը

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին տեղի ունեցավ հերթական համապետական շաբաթօրյակը, որին, ինչպես և ամեն անգամ, մասնակցեց Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը: Իրենց ուսուցիչներին և դպրոցի անձնակազմին միանալու պատրաստակամություն հայտնեցին դպրոցի 8-րդ դասարանցիները, որոնց ներկայությունը է՛լ ավելի ոգևորեց շաբաթօրյակի մասնակիցներին՝ բարձրացնելով բոլորի աշխատանքային եռանդն ու տրամադրությունը:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Մայրության և գեղեցկության տոն-2

Այսօր մեր դպրոցի դահլիճում իշխում էր տոնական բարձր տրամադրությունը: Ռուսաց լեզվի երիտասարդ ուսուցչուհի Հասմիկ Ոսկանյանը կազմակերպել էր Մայրության և գեղեցկության տոնին նվիրված մի յուրահատուկ ցերեկույթ: Միջոցառման սկզբում 3-րդ դասարանցի փոքրիկներն իրենց թոթով ռուսերենով և գեղեցիկ մեղեդային երգերով շնորհավորեցին սիրելի մայրիկների տոնը: Այնուհետև բեմ բարձրացան 6-9-րդ դասարանների շնորհալի աշակերտները, ովքեր իրենց գեղեցիկ խոսքով, երգով ու ասմունքով կարողացան հանդիսատեսին տեղափոխել մի ուրույն աշխարհ՝ ռուս դասական պոեզիայի և բարձրարժեք արվեստի աշխարհը, ուր հավերժ տիրում են սերն ու ջերմությունը, նվիրումն ու երախտագիտությունը…

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Մայրության և գեղեցկության տոն

6բ դասարանի (դասղեկ` Կ. Հակոբյան) ցերեկույթը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին: Երեխաները գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով շնորհավորեցին սիրելի մայրիկներին, տատիկներին և ուսուցիչներին` մաղթելով անսպառ սեր, հավատ, անանց գեղեցկություն և երիտասարդություն…

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Ապրել խաղաղ

8բ դասարանի (դասղեկ` Գ. Երանոսյան) ցերեկույթը կրում էր <<Ապրել խաղաղ>> խորագիրը: Երեխաները միջոցառումն սկսեցին խաղաղությանը նվիրված երգով: Մանրամասն ներկայացվեց խաղաղության Նոբելյան մրցանակի պատմությունը: Անդրադարձ եղավ քառօրյա պատերազմին. երեխաները խոստացան մեր հերոսների արժանի հետնորդները դառնալ և մաղթեցին բոլոր ներկաներին անամպ երկինք և խաղաղ կյանք:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Սուրբ Հարության տոն

Սուրբ Հարության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել 8գ դասարանի աշակերտները (դասղեկ` Ա. Խաչատրյան): Միջոցառման ընթացքում երեխաները փոքրիկ բեմադրությունների և տեսանյութի միջոցով ներկայացրին Հարության տոնի կետ կապված ազգային սովորույթները: Միջոցառումը համեմվեց ազգային երգ ու պարով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Այց Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում 3ա դասարանի աշակերտներն իրենց դասվար Գ. Թորոսյանի և ծնողների հետ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր և Ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

  

Սուրբ Հարության տոնը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է: Այն մեծ շուքով, տոնական ուտեստներով, գեղեցիկ ավանդույթների ցուցադրումով ու մեկնաբանությամբ նշեցին նաև մեր դպրոցի տարրական դասարանների և նախակրթարանի սաները, իհարկե, իրենց դասվարների, դաստիարակների և ծնողների օգնությամբ…

 

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ

Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Մեր դպրոցի զինղեկ Ռ. Լևոնյանի և 8-9-րդ դասարանցիների համատեղ ուժերով լույս ընծայվեց մայիսյան հերոսամարտերի և արցախյան պատերազմի հերոսներին նվիրված պատի թերթ: Իսկ 4գ դասարանի աշակերտներն իրենց դասվար Շ. Քոչարյանի և ծնողների հետ այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Գիրք նվիրելու օր

Այսօր մեր գրադարանավար Սիրարփի Սիմոնյանը գեղեցիկ ցերեկույթով գիրք նվիրելու օրը դպրոցում վերածեց իսկական տոնի: Երեխաների խոսքով ու ասմունքով, փոքրիկ բեմադրություններով, հետաքրքիր տեսանյութերով, ժամանակակից երգով ու դասական երաժշտության մեղեդիներով գրքի խորհուրդը միահյուսվեց մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ստեղծագործությանը՝ գրադարանի մթնոլորտը հագեցնելով սիրով, ջերմությամբ ու իմաստությամբ: Իսկ միջոցառման վերջում բոլոր ներկաները ստացան նվեր գիրք և շոկոլադ: Դպրոցի գրադարանը նույնպես համալրվեց նոր նվեր-գրքերով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 Տեառնընդառաջը մեր դպրոցում

Այսօր 9ա դասարանի (դասղեկ՝ Գ. Բեգլարյան) դասղեկի բաց դասի թեման Տեառնընդառաջն էր: Դասը տեղափոխվեց դպրոցի բակ՝ վերածվելով իսկական համադպրոցական տոնի՝ ազգային երգ ու պարով, ծիսական կրակով և ավանդական տոնական հյուրասիրությամբ…

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Մեկնարկեց սպորտլանդիայի դպրոցական փուլը: Մրցում էին երեք 1-ին դասարանները: Երեխաների ոգևորությանը չափ ու սահման չկար: Համառ պայքարում հաղթող ճանաչվեց 1գ դասարանը:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 Ե՛վ Վիվալդին, և՛ Սահյանը…
Թվում է՝ ի՞նչը կարող է միավորել տարբեր դարաշրջանների, տարբեր ազգային պատկանելության, մշակույթի տարբեր ուղղությունների ներկայացուցիչ այս երկու մեծերին…Պատասխանը մեկն է՝ բնապաշտությունը, բնության հանդեպ անսահման սերն ու ակնածանքը մի դեպքում՝ երաժշտության, մյուս դեպքում՝ բանաստեղծական խոսքի միջոցով արտահայտելու անգերազանցելի շնորհն ու հմտությունը…Եվ ահա, այս հրաշալի համադրությամբ և դիպուկ զուգահեռներ անցկացնելով, 7ա դասարանի (դասղեկ՝ Թ. Մնացականյան) աշակերտները կարողացան ոչ միայն ներկայացնել երկու հանճարների ստեղծագործությունը, այլև հանդիսատեսին հաղորդակից դարձնել բարձրագույն արվեստին:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Բանակի օր

Հայոց բանակի 26-ամյակին էր նվիրված 3բ դասարանի (դասվար՝ Կ. Հայրապետյան) կազմակերպած միջոցառումը: Փոքրիկներն իրենց հայրենաշունչ խոսքով ու ասմունքով, խրոխտ երգ ու պարով, հետաքրքիր բեմադրություններով հիացրին հանդիսատեսին և մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ապրելու, արարելու, պայքարելու և հաղթելու շնորհն ու տաղանդը մեր ազգի գենի մեջ է…

Ամանորյա միջոցառումների եզրափակիչ նոտան այսօր մեծ ուրախություն պարգևեց մեր դպրոցի 1-3-րդ դասարանների աշակերտներին, քանի որ նրանց, սպասված նվերներով, հյուր էր եկել Ձմեռ պապը: Երեխաները ոգևորված ընդունեցին իրենց ամենասիրելի հյուրին, արտասանեցին, երգեցին և խոստացան գալիք տարում ավելի լավ սովորել, որպեսզի հաջորդ Ամանորին ավելի լավ և շատ նվերներ ստանան:

Այսօրվա համադպրոցական ամանորյա միջոցառումը բարձր տրամադրություն և ջերմ ժպիտներ պարգևեց մեր հանդիսատեսին: Միջոցառման թեման Ամանորի շեմին պահված երազանքների իրականացման հրաշքն էր՝ ներկայացված հումորային բեմադրության միջոցով: Հեքիաթների հերոսների մասնակցությամբ փոքրիկ ներկայացումը համեմվեց դպրոցի շնորհալի սաների գեղեցիկ ելույթներով՝ երգով, պարով, երաժշտական կատարումներով…Միջոցառումից անմասն չմնացին նաև դպրոցի նախակրթարանի սաները՝ Ձմեռ պապիկի կողմից ստանալով երկար սպասված իրենց ամանորյա նվերները:

Այսօր տեղի ունեցավ դասարանների ամանորյա ձևավորման առցանց մրցույթում հաղթող ճանաչված՝ 1բ դասարանին տնօրինության կողմից խոստացված պատվոգրի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ամանորին ընդառաջ

Մեր դպրոցում շարունակվում են ամանորյա միջոցառումները…դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ 2բ դասարանի (դասվար՝ Ի. Հովսեփյան) ամանորյա հանդեսը: Բեմն ու դահլիճը լցվել էին հեքիաթային շնչով: Երեխաների շատ սիրելի հեքիաթների հերոսները՝ Քաջ Նազարն ու Անբան Հուռին, Սուտլիկ որսկանն ու Ձախորդ Փանոսը, Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները, Բուրատինոն ու Մալվինան հյուր էին եկել Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցին՝ միասին տոնելու գալիք Ամանորը…

Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…


Այս խորագիրն էր կրում այսօր 8ա դասարանի (դասղեկ՝ Ա. Սարգսյան) կազմակերպած ցերեկույթը՝ նվիրված մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին: Երեխաները մանրամասն ներկայացրին մեծ զորավարի կյանքն ու բազում հաղթանակներով պսակված փառահեղ ուղին՝ իրենց գեղեցիկ խոսքը համեմելով երգով, պարով և երաժշտական կատարումներով: Ցուցադրվեցին նաև Մոնթեի մասին կարճ փաստագրական ֆիլմեր:

Պաստառների ձևավորման մրցույթ

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ <<Համացանց. օգուտներն ու վնասները>> թեմայով պաստառների ձևավորման մրցույթ: Մրցույթին բոլոր  5-9-րդ դասարանները ներկայացան իրենց թիմերով, ցուցադրեցին և մեկնաբանեցին իրենց աշխատանքները և արժանացան ժյուրիի համապատասխան գնահատականներին: Մրցույթը նախաձեռնել էր դպրոցի աշակերտական խորհուրդը: Ժյուրիի կազմում ընդգրկվել էին դպրոցի ծնողական խորհրդի 2 անդամ: Մրցույթն անցավ հետաքրքիր քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում: Հաղթող ճանաչվեցին երկու թիմեր՝ 6բ և 9բ դասարանները:

Համապետական 3-րդ շաբաթօրյակ

   

Ընթացիկ տարվա թվով 3-րդ համապետական շաբաթօրյակն իր ակտիվությամբ չէր զիջում նախորդ երկուսին, համենայն դեպս՝ մեր դպրոցում: Դպրոցի բոլոր աշխատակիցները, մեծ եռանդով ու պատրաստակամությամբ, մասնակցեցին դպրոցի բակի և հարակից տարածքների մաքրման աշխատանքներին, իսկ տաք ու արևոտ աշնանային օրն ապահովեց բարձր տրամադրությունն ու աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:

 <<Ա>> տառի շնորհանդես…

Գուցե շատ-շատերին այս արտահայտությունը ոչինչ չի ասում, սակայն առաջին դասարանցիների համար այն չափազանց մեծ կարևորություն ունի, քանզի նշանակում է դպրոցական առաջին հանդես, դպրոցում ստացած առաջին գիտելիքների ներկայացում և հարազատ այբուբենի առաջին տառի ճանաչում…Եվ պատահական չէ, որ մեր դպրոցի վերջին երկու օրերը սովորականից պայծառ էին ու տոնական՝ մեր փոքրիկ սաների թոթով խոսքով ու երջանիկ ժպիտներով լեցուն, քանի որ երեք առաջին դասարաններում տոնվեց դպրոցական կյանքի առաջին խոշոր իրադարձությունը՝ <<Ա>> տառի ծնունդը…Շնորհավորում ենք մեր սիրելի փոքրիկներին և նրանց վաստակաշատ դասվարներին՝ Սրբուհի Մարությանին, Հասմիկ Առաքելյանին և Անահիտ Աբրահամյանին:

 

Ռուբեն Մամուլյան

Այսօրվա՝ 7բ դասարանի (դասղեկ՝ Խ. Գևորգյան) պատրաստած միջոցառումը նվիրված էր կինոյի և թատրոնի հանրահայտ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին: Աշակերտները մանրամասն ներկայացրին Մամուլյանի կյանքն ու գործունեությունը, կինեմատոգրաֆիայի բնագավառում նրա կատարած նորամուծությունները, պատմեցին ռեժիսորի նկարահանած ֆիլմերի մասին: Միջոցառման վերջում ցուցադրվեց հետաքրքիր տեսաֆիլմ:

Ուսուցչի տոն

Հոկտեմբերի 9-ին մեր դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված տոնական համերգ: Դպրոցի տաղանդաշատ սաները երգով, պարով, ասմունքով ու երաժշտական կատարումներով ջերմորեն շնորհավորեցին սիրելի ուսուցիչների տոնը՝ նրանց մաղթելով ուժ ու եռանդ և միշտ բարձր տոնական տրամադրություն: Համերգն ավարտվեց գեղեցիկ և անակնկալ ֆլեշմոբով:

Իմ անկախ Հայաստան

Այսօր, ՀՀ անկախության տոնին ընդառաջ, մեր դպրոցում տեղի ունեցավ 9բ դասարանի (դասղեկ՝ Ա. Ղարիբյան)՝ <<Իմ անկախ Հայաստան>> խորագիրը կրող ցերեկույթը, որը, հայրենասիրական երգով, խոսքով ու ասմունքով, մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայրենիքի և ժողովրդի հանդեպ սերն ու նվիրվածությունը, մինչև վերջ պայքարելու ու հաղթելու կամքը մեր պատանիների, մեր երիտասարդների արյան մեջ են, նրանց բոլոր ձգտումների ու նպատակների հիմքում…

Երբ գալիս է սեպտեմբերը…

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս գիտելիքի, գրի և դպրության տոնը մեր դպրոցում նշվեց մեծ շուքով:Այսօր մեր դպրոցը հյուրընկալել էր ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձանց՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի գլխավորությամբ: Մարզպետին աղուհացով դիմավորեցին դպրոցի առաջին դասարանցիները, հնչեցին փոխադարձ ողջույնի խոսքեր և բարեմաղթանքներ: Մարզպետը շրջայց կատարեց դպրոցում, հանդիպեց դպրոցի մանկավարժական անձնակազմի հետ, քննարկեց ուսումնա-դաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր: Մեր ավանդական հյուրն էր նաև դպրոցի նախկին շրջանավարտ, եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, ով, ինչպես միշտ, դպրոց էր եկել անակնկալ նվերներով և ջերմ մաղթանքներով: