ՄԵՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Ասմունքի և հեքիաթասացության մրցույթ-փառատոն

2019 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ասմունքի և հեքիաթասացության մրցույթ-փառատոնի ներդպրոցական փուլը: Ասմունքի մրցույթում հաղթող ճանաչվեցին և տարածքային փուլին մասնակցելու երաշխավորվեցին Մերի Մկրտչյանը (5-րդ դաս.) և Արթուր Զաքարյանը (7-րդ դաս.): Հեքիաթասացության մրցույթում հաղթող ճանաչվեցին և տարածքային փուլին մասնակցելու իրավունք ստացան Ալվարդ Մկրտչյանը (3-րդ դաս.) և Մարի Մկրտչյանը (3-րդ դաս.): Շնորհավորում ենք մեր շնորհալի սաներին և մաղթում նորանոր և ավելի մեծ հաղթանակներ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակեցինք շարադրության մրցույթի հաղթողներին պատվոգրեր հանձնելով. այսօր մրցույթին մասնակցած 3 լավագույն աշխատանքների հեղինակները տնօրինության կողմից խրախուսանքի արժանացան:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Ամենամյա մարզական փառատոնը Եղվարդում

Այսօր Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցան ամենամյա մարզական փառատոնի ծրագրով անցկացվող մրցումներ, որոնց մասնակցող Եղվարդ համայնքի 8 կրթական հաստատությունների թվում էր նաև Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը: Մրցաշարի ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և վազք’ 1000 մետր: Մեր դպրոցի սաները հաջողությամբ ներկայացան գրեթե բոլոր մարզաձևերում: Մինի ֆոտբոլի մեր թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը: Վազք 1000 մետր մարզաձևում 8-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Պետրոսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ շախմատ մարզաձևից անգերազանցելի արդյունք ցուցաբերեց մեր դպրոցի ուսուցիչ Արթուր Ջալիլովը: Հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և Եղվարդի համայնքապետարանի կողմից պատրաստված մեդալներով ու գավաթներով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

  Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-ից 7-րդ դասարանների միջև <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման 2-րդ փուլում Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանանալով գավաթի և հավաստագրի: Հպարտանալու ևս մեկ առիթ մեր դպրոցի աշակերտների և ողջ անձնակազմի համար:

 

 

Ընթերցանության օլիմպիադա

  

Տեղի ունեցավ <<Անտարես>> հրատարակչության կողմից Dasaran.am կայքի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ գրողների միության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 6-րդ դասարանցիների շրջանում անցկացվող ընթերցանության համահայկական օլիմպիադայի դպրոցական փուլը: Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեցին և մարզային փուլին մասնակցության համար երաշխավորվեցին Բելլա Թադևոսյանը և Աղվան Հարությունյանը:

  

 

 

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 27-րդ մարզական խաղերի դպրոցական փուլի հաղթող թիմերն այսօր տնօրինության կողմից ստացան իրենց պատվոգրերը.
ֆուտբոլ — 7ա, 9բ
վոլեյբոլ — 9ա
բասկետբոլ — 7գ, 8բ
Պատվոգրեր ստացան նաև սպորտլանդիայի հաղթող՝ 2գ, 5գ և 7գ դասարանների թիմերը:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին

 

 

 

<<Սարդարապատից Արցախ>> խորագրով միջոցառումների հանրապետական ծրագրի շրջանակներում անցկացված շարադրության և նկարչության մրցույթների դպրոցական փուլի հաղթողներն դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Առջևում մարզային փուլն է: Հաջողություն ենք մաղթում մեր շնորհալի սաներին՝ Հասմիկ Բարսեղյանին (9ա դաս.) և Կարինե Գևորգյանին (8բ դաս.):

 

 

Մեր դպրոցի պարծանքը

2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից: Խաղարկվող 7 հավաքածու մեդալներից՝ 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ մեր պետությունը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վաչիկ Վարդանյանին, ում գերազանց ելույթների պատվին հնչեց հայոց օրհներգն ու ծածանվեց եռագույնը: Հիշեցնենք, որ Վաչիկ Վարդանյանը մեր ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր:

 

 

 

Մեր չեմպիոնները

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական դպրոցների 4-ից 7-րդ դասարանների միջև <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման 1-ին փուլում մեր դպրոցի թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Եվրոպայի փոխչեմպիոնի արժանի սաները