ՏԵՍԱԴԱՍԵՐ

Լուսինե Զաքարյան

Այսօր երաժշտության ուսուցիչ Ն. Գևորգյանը VII դասարանցիների համար պատրաստել էր Լուսինե Զաքարյանին նվիրված տեսադաս, որի ընթացքում աշակերտները ծանոթացան հանրահայտ երգչուհու կենսագրությանը, ունկնդրեցին նրա անզուգական կատարումները:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Տեսադաս ռուսաց լեզվից

IIգ դասարանի ռուսաց լեզվի այսօրվա տեսադասի թեման էր <<К>> հնչյուն-տառը (ուսուցիչ՝ Հ. Ոսկանյան): Երեխաները ուսուցչի օգնությամբ, տեսանյութի, զվարճալի տեսախաղերի և բանավոր ու գրավոր վարժությունների միջոցով ցուցադրեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները, ստացան նոր դասի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, դիտեցին թեմային առնչվող մուլտֆիլմ: Ամբողջ դասն անցավ ուրախ, ինտերակտիվ մթնոլորտում:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

Տեսադաս երկրաչափությունից

Այսօր 9ա դասարանում անցկացված հերթական տեսադասը երկրաչափությունից էր. թեման՝ <<Եռանկյունների նմանության հայտանիշները>>: Տեսանյութի միջոցով և ուսուցիչ Ա. Սարգսյանի օգնությամբ աշակերտները բացատրեցին եռանկյունների նմանության 3 հայտանիշները, լուծեցին խնդիրներ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Մեդիագրագիտության դաս

ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հայտարարված <<Մեդիագրագիտության կրթական շաբաթ>> ծրագրի շրջանակներում մեր դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Խաչատրյանը 8-րդ դասարաններում կազմակերպել էր մեդիագրագիտության թեմայով տեսադաս, որի ընթացքում աշակերտներն իմացան, թե ինչ է մեդիան և մեդիագրագիտությունը, ինչ է քննադատական մտածողությունը և ինչպես պետք է կողմնորոշվել տեղեկատվության հսկայական ծավալի մեջ: Աշակերտները նաև դիտեցին և քննարկեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և «Բունուս» կրթական նախաձեռնության համատեղ պատրաստած տեսադասերը:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

Եռանկյուն

Այսօր VIIգ դասարանում անցկացվեց <<Երկրաչափություն>> առարկայից տեսադաս (ուսուցիչ՝ Ք. Մաթևոսյան), որի թեման եռանկյունն էր: Աշակերտները ներկայացրին եռանկյան հատկությունները, սահմանեցին և ապացուցեցին եռանկյունների հավասարության հայտանիշները, լուծեցին թեմայի վերաբերյալ խնդիրներ, իսկ տեսասահիկի օգնությամբ թեման դարձավ առավել տպավորիչ և մատչելի:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

 

Հյուսիսային Ամերիկա

6ա դասարանում դասարանի դասղեկ և աշխարհագրության ուսուցիչ Ա. Ավդալյանը հետաքրքիր տեսադաս էր կազմակերպել Հյուսիսային Ամերիկայի վերաբերյալ: Դասի ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին այդ մայրցամաքի ֆիզիկական քարտեզը, ծանոթացան բոլոր մեծ ու փոքր գետերին, լճերին, լեռներին ու լեռնաշղթաներին, մայրցամաքի ֆլորային և ֆաունային, դիտեցին հայտնի քաղաքների տեսարժան վայրերի լուսանկարները, լսեցին Ամերիկա աշխարհամասի հայտնաբերման պատմությունը:

 

 

 Բայի սեռը

7ա դասարանում հայոց լեզվի տեսադասի թեման բայի սեռն էր (ուսուցիչ՝ Ա. Ակինյան): Աշակերտներին շատ դյուրին ձևով ներկայացվեց սեռը՝ որպես բայ խոսքի մասին բնորոշ հատկություն, բացատրվեց սեռերի տարբերությունները, կոնկրետ օրինակներով ներկայացվեց յուրաքանչյուր սեռի բայի դերն ու պաշտոնը նախադասության մեջ: Վերջում դասն ամփոփվեց դարձյալ կոնկրետ օրինակներով և մեկնաբանություններով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 Սիլիկատային արտադրություն

Քիմիայի տեսադասի թեման 9ա դասարանում սիլիկատային արտադրությունն էր (ուսուցիչ՝ Գ. Երանոսյան): Դասի ընթացքում կիրառվեց ինտերակտիվ մեթոդ: Դասարանը բաժանվեց 3 խմբի: Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց սիլիկատային արտադրության մեկ բնագավառ՝ խեցեղենի, ցեմենտի և ապակու: Վերջում ուսուցիչը խոսեց կավաբուժության մասին, ներկայացրեց կավի բուժիչ հատկությունները:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

 Սիրտ և արյունատար համակարգ

Այսօրվա կենսաբանության տեսադասի թեման 8ա դասարանում մարդու արյունատար համակարգն էր (ուս.՝ Ա. Խաչատրյան): Դասի ընթացքում աշակերտները մանրամասն անդրադարձան հատկապես սրտի աշխատանքին, առանձնահատկություններին, պարզաբանեցին սրտի հիվանդությունների պատճառները և առաջարկեցին դրանցից խուսափելու ուղիներ: Դասն առավել հետաքրքիր դարձրին նյութը բազմակողմանի վերլուծության ենթարկող տեսասահիկներն ու 3D ձևաչափով տեսաֆիլմերը:

 

 

Նյուտոնի օրենքները

Այսօր 8ա դասարանում ֆիզիկայի տեսադասի թեման էր <<Նյուտոնի օրենքները>>: Աշակերտները, խմբերի բաժանված, ներկայացրին իրենց պատրաստած հետաքրքիր տեսասահիկները՝ նվիրված մեծ գիտնականի կյանքին և ֆիզիկական գիտությունների հիմք հանդիսացող գյուտերին: Դասն անցավ անկաշկանդ, ինտերակտիվ մթնոլորտում՝ գոհացնելով թե՛ տեսադասի հեղինակ, ֆիզիկայի ուսուցչուհի Ն. Ղուկասյանին, թե՛ հրավիրված ուսուցիչներին:

 

 

 

Քառակուսային ֆունկցիա

Այսօր 9բ դասարանում <<Հանրահաշիվ>> առարկայից ուսուցչուհի Ա. Ավետիսյանի պատրաստած տեսադասի թեման էր՝ <<Քառակուսային ֆունկցիան, նրա գրաֆիկի ձևափոխման մեթոդները>>: Դասն սկսվեց մտագրոհով, որի ընթացքում աշակերտներն ակտիվ մեկնաբանեցին թեման, գտան պարաբոլի գագաթի կոորդինատները, ճյուղերի ուղղվածությունը, առանցքների հետ հատման կետի կոորդինատները և այլն: 

 

Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի

8ա դասարանի այսօրվա երկրաչափության տեսադասի թեման էր` <<Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի>> (ուս.` Ա. Սարգսյան): Ակտիվ դասապրոցեսի ընթացքում աշակերտները ներկայացրին տվյալ երկրաչափական պատկերների սահմանումները, հատկությունները, հայտանիշները, լուծեցին թեմային վերաբերող խնդիրներ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/

 

 

 Կաթնասուններ

7բ դասարանում կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Խաչատրյանի կազմակերպած տեսադասը նվիրված էր կաթնասունների դասին: Տեսանյութի և մեկնաբանությունների միջոցով երեխաներն ամբողջությամբ ներկայացրին կաթնասունների դասի բոլոր ենթադասերը, կարգերը, տեսակները, կաթնասունների արտաքին կառուցվածքը, կենսակերպը, բոլոր օրգան-համակարգերը:

 

Ֆունկցիաների ձևափոխությունը

9-րդ դասարան. հանրահաշիվ. թեմա՝    ֆունկցիաների ձևափոխություն: Տեսանյութը պատրաստված էր PowerPoint, ArchiCad ծրագրերի օգտագործմամբ: Հանգամանալից ներկայացվեցին ֆունկցիաների  տեսակները, բնութագրիչները, ձևափոխությունները: Դասի վերջում ուսուցիչն առաջարկեց  ֆունկցիաները հիշելու համար օգտագործել <<սմայլները>>՝ աշակերտներին բաժանելով պատրաստված նյութը : Դասի հեղինակ՝ ուսուցիչ Ք. Մաթևոսյան:

 

 Թռչունների դաս

Այսօր 7ա դասարանում կենսաբանության ուսուցչուհի Ա. Խաչատրյանի պատրաստած տեսադասի թեման թռչունների դասն էր: Տեսադասը չափազանց հետաքրքիր էր և ուսանելի: Աշակերտները մանրամասն և հանգամանալից ներկայացրին թռչունների տեսակները, կառուցվածքը, օրգան-համակարգերը, ինչպես նաև` թռչունների տեղն ու դերը բնության մեջ և մարդու կյանքում:

 

 

       

Առողջ  ապրելակերպ

Այսօր 6գ դասարանում կենսաբանության ուսուցչուհի Գայանե Երանոսյանի  կազմակերպած    բաց տեսադասի թեման առողջ ապրելակերպն էր: Դասն անցավ չափազանց հետաքրքիր, ինտերակտիվ մթնոլորտում՝ համեմված թեման բազմակողմանիորեն և արդիական    տեսանկյունից մեկնաբանող տեսանյութով:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/yeghvardi2rddproc/